Բաժիններ՝

Վրաստանի վարչապետը նամակ է գրել Պորոշենկոյին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նամակ է գրել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ կապված ավելի վաղ համացանցում հայտնված Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի հեռախոսային խոսակցությունների հետ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Համաձայն Ղարիբաշվիլիի մամլո ծառայության հաղորդագրության՝ Վրաստանի վարչապետը դիմել է Պորոշենկոյին՝ խնդրելով ուշադրություն դարձնել այդ պատմության վրա:

«Վրաստանի կառավարության ղեկավարն անհանգստություն է հայտնում՝ կապված այն բանի հետ, որ Միխայիլ Սաակաշվիլիի հեռախոսազրույցն Ազգային անվտանգության նախկին ղեկավարի ու «Ռուսթավի-2»-ի գլխավոր տնօրենի հետ, պարունակում են հայտարարություններ՝ ուղղված Վրաստանի ներկայիս կառավարության դեմ ու կոնկրետ կոչեր՝ դիմելու բռնի, հակապետական գործողությունների»,- ասվում է հայտարարության մեջ:

Ղարիբաշվիլին հայտնել է, որ նման գործողությունները չեն համապատասխանում Ուկրաինայի ու Վրաստանի միջև ընկերական հարաբերություններին, ու այդ կոչերը կարող են սպառնալիք ստեղծել Վրաստանի կայունության ու անվտանգության համար:
Աուդիոձայնագրություններում, որոնք համացանցում հայտնվել էին անցած շաբաթ, ենթադրաբար Սաակաշվիլին ասում է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» ղեկավարներից մեկին ու «Ռուսթավի-2»-ի գլխավոր տնօրենին, որի մասնաբաժիններից մեկն է դատարանի միջոցով փորձում է վերադարձնել նախկին սեփականատերերից մեկը, թե հարկավոր է բարիկադներ նախապատրաստել ու «զինյալների» գտնել հեռուստաընկերությունը պաշտպանելու «համար»:
«Ռուսթավի-2»-ը Վրաստանի բարձր վարկանիշ ունեցող հեռուստաալիքներից է, որն աչքի է ընկնում իշխանությունների հասցեին խիստ քննադատությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս