«Ես վախենում եմ, որ սա արվում է, որպեսզի պետությանը թուլացնեն ու ավելի կոշտ լուծումներ նրանից պահանջեն». Հրանտ Բագրատյան

«Այս փոփոխությունը դեպի լա՞վն է, թե՞ ոչ, ես դրանում չեմ համոզվել, չի կարելի ներկայացնել մի փաստաթուղթ, երբ կասակածելի է, դրանք կլինե՞ն ռեֆորմներ, թե՞ ոչ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների նախագծի մասին:

Հ. Բագրատյանը նկատեց, որ «երկիրը լրջագույն խնդիրների առաջ է կանգնած», իսկ մենք սահմանադրություն ենք փոխում: Նա նշեց, որ եթե երկիրը փոխվեր լրիվ պառլամենտականի, ինքը կասեր՝ գնում ենք դեմոկրատիայի, բայց, ըստ նրա՝ մենք դրան չենք գնում. «Գերմանիան ունի երկպաալատանի պառլամնետ, միապալատանի պառլամնետները բերում են, ոչ թե դեմոկարտիայի, այլ դիկտատուրայի , ֆաշիզմի: Ասել եմ՝ այս տարբերակով ընտրվածը, բերելու է կուսակցապետության ընդամենը մեկ տարվա ընթացքում: Դրա համար ես դեմ եմ եղել, ու ընդունել եմ նախագահի հրավերը ու այս բոլորը ասել եմ իրեն»:

Հարցին՝ ի՞նչ է պատասխանել նախագահը, Հ. Բագրատյանն այսպես պատասխանեց. «Խնդիրը պատասխան չէ, ես մինչև հիմա հակափաստարկ չեմ լսել: Տնտեսական աճի տեսակետից՝ հաջողած երկրների իննսուն տոկոսը նախագահականն են»:

Հ. Բագրատյանը նշեց, որ իրեն չեն կարողացել համոզել՝ այս պայաններում ինչու են փոխում սահմանադրությունը, քանի որ, ըստ նրա՝ սա որևէ բանի չի բերլու:

Խոսելով իր կասկածների մասին, թե ինչու են որոշել փոխել սահմանանդրությունը, Հ, Բագրատայանը նշեց, որ ինքը մի քանի կասկած ունի. «Ե՛վ վերարտադրության խնդիրը, և՛ ԼՂՀ հարցի հետ է կապված: Ես վախենում եմ, որ սա արվում է նրա համար, որ պետությանը թուլացնեն ու ավելի կոշտ լուծումներ նրանից պահանջեն»:

Տեսանյութեր

Լրահոս