Ռուսական ինքնաթիռի զոհերի աճյունները տեղափոխող երկրորդ ինքնաթիռը վայրէջք է կատարել «Պուլկովոյում»
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության երկրորդ «Իլ-76» ինքնաթիռն է այսօր վայրէջք կատարել Սանկտ Պետերբուրգում Մոսկվայի ժամանակով ժ. 04:16-ին, հայտնում է LifeNews-ը:
ԱԻՆ մասնագետները Սանկտ Պետերբուրգ են տեղափոխել Սինայում աղետի ենթարկված A-321 ինքնաթիռի զոհերի մարմնամասերն ու անձնական իրերը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը պատկանող առաջին ինքնաթիռը Կահիրեից երեկ էր ժամանել Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայան:
Նախնական տեղեկություններով՝ Պետերբուրգ է տեղափոխվել 144 մարմին: Առաջին օրը ազգականները կատարել էին 8 զոհի նույնականացում:
Հիշեցնենք, որ ռուսական «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Շարմ-էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ, կործանվել է շաբաթ օրը Սինայի թերակղզում:
Ավիաաղետի հետևանքով զոհվել է 224 մարդ: Նրանց մեծ մասը եղել են ռուսներ: Ինքնաթիռում գտնվել է 4 ուկրաինացի, 1 բելառուս և 1 հայ:
https://www.youtube.com/watch?v=IH48CA8vKTA