«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը Գյումրիում էր

Tsayg.am-ը գրում է. Նոյեմբերի 1-ին «Նոր Հայաստան»  հանրային փրկության ճակատը Գյումրիում էր: Հանրային բանախոսները հիմնականում կոչ են արել ոչ ասել դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին: Հնչել են տարաբնույթ ելույթներ: Անդրադարձ է կատարվել երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր վիճակին, օրեցօր աճող արտագաղթի ցուցանիշներին:

«Նոր Հայաստան»  հանրային փրկության ճակատի ներկայացուցիչներն այնուհետ Թատերական հրապարակից շարժվել են դեպի Վարդանանց հրապարակ: Ճանապարհին երթի մասնակիցները կոչ են արել գյումրեցիներին՝ միանալ դեկտեմբերի 1-ին մայրաքաղաքում անցկացվելիք հանրահավաքին և քաղաքացիական ակցիաների միջոցով տապալել սահմանադրական հանրաքվեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30