Սերժ Սարգսյանին հաջողվե՞լ է համաձայնություններ ձեռք բերել Թբիլիսիի հետ. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 30-ին եւ 31-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով Վրաստանում էր։ Վրացական ԶԼՄ-ները դեռ այցից մեկ օր աոաջ հնարավոր էին համարում, որ Սերժ Սարգսյանր Թբիլիսիում քննարկելու է իրանական գազը Վրաստան հասցնելու տարածաշրջանային նախագծին Հայաստանի մասնակցության հարցը։ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն վերջերս հայտարարել էր, որ նոյեմբերի կեսին մեկնելու է Իրան՝ քննարկելու Վրաստան իրանական գազամատակարարումների հարցը, իսկ ԶԼՄ-ները տեւական ժամանակ է, ինչ քննարկում են տարբերակը, որ իրանական գազը Վրաստան կարող է հասնել Հայաստանի տարածքով։ Այսպես, աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Սերժ Սարգսյանը Թբիլիսիում նախ հանդիպել էր Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ։

Նրանք երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափե րով փոխշահավետ նախագծերի իրականացման համար կարեւրել էին ինտեգրա ցիոն տարբեր գործընթացների շրջանակներում Հայաստանի եւ Վրաստանի շարունակական համագործակցությանը։ Հանդիպման արդյունքներն ամփոփելիս ԶԼՄ– ների առջեւ համատեղ հայտարարություններով հանդես գալով Սերժ Սարգսյանը ընդգծել էր, որ վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել եւ թեւակոխել են որակական նոր փուլ, եւ որ երկկողմ հարաբերությունների ամրապնդումն իրականացվում է լիակատար փոխվստահության պայմաններում։ «Հավատացած եմ, որ մեր երկրների ներգրավումը տարբեր ինտեգրա ցիոն կառույցներում ոչ միայն չեն խոչընդոտում, այլեւ ավելացնում են մեր համակողմանի համագործակցության հնարավորությունները ՝ նոր հորիզոններ ուրվագծելով՝ երկկողմ եւ բազմակողմ փոխշահավետ ծրագրերի իրականացման համար։

Մենք անցյալ անգամ նույն այս դահլիճում պարոն նախագահի հետ խոսում էինք այն մասին, որ Հայաստանի անդամակցումը եվ րասիական տնտեսական միությանը եւ Վրաստանի կողմից ԵՄ Ասոցացման համարձայնագրի ստորագրումը բացասաբար չեն անդրադառնա մեր տնտեսական հարաբերությունների վրա, այլ միայն դրական ազդեցություն կունենան։ Եվ հիմա ուրախ եմ փաստելու, որ 2014թ. մեր աոեւտրաշր ջանաոաթյունը ավելացել է, եւ նույն միտումը կա 2015թ. ինն ամիսների արդյունքով»։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ հանդիպմանը կողմերը համակարծիք էին եղել, որ Հայաստանի եւ Վրաստանի զարգացումը, երկու բարեկամ ժողովուրդների բարեկեցությունը մեծապես պայմանավորված են հայ-վրացական սերտ համագործակցությամբ եւ հարաբերությունների ամրապնդմամբ։

Սերժ Սարգսյանը եւ Դավիթ Ուսապաշվիլին կարեւորել էին բոլոր ոլորտներում քաղաքական, տնտեսական, հումանիտար եւ այլ, փոխգործակցաթյան զարգացումը։ «Զրուցակիցները կարեւորել են երկու պետությունների կողմից միմյանց համար սկզբունքային նշանակություն ունեցող զգայուն հարցերի ու խնդիրների նկատմամբ հավասարակշիռ, շրջահայաց եւ նրբանկատ վերաբերմունքն ու փոխադարձ շահերի հարգումը։ Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին։

Նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է Վրաստանի դերը տարածաշրջանի անվտանգության եւ կայունության պահպանման գործում»,- նշվել էր նախագահականի տարածած մամլո հաղորդագրությունում։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը երկուստեք կարեւորվել էր տարածաշրջանայրն նշանակության ենթակառուցվածքային, այդ թվում՝ էներգետիկ ծրագրերի իրականացումը, որոնք, Ս. Սարգսյանր եւ Ի. Ղարիբաշվրլիի համոզմամբ, զգալիորեն կխթանեն Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական կապերի ամրապնդմանը, կնպաստեն աոեւտրաշրջանաոաթյան ծավալների աճին։

Անդրադաոնալով ինտեգրացիոն գործընթացներին երկու երկրների մասնակցությանը՝ Ս. Սարգսյանն ու Ի. Ղարիբաշվիլին մատնանշել էին դրանց փոխլրացնող բնույթը եւ ենթակաոուցվածքային ծրագրերի փոխկապակցման կարեւորաթյունը։

Հոկտեմբերի 31-ին Սերժ Սարգսյանն ու Ռիտա Սարգսյանը ներկա էրն գտնվել Թբիլիսիի հնագույն եկեղեցիներից մեկի հայկական Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման արարողությանը։ Արարողությանը ներկա է եղել նաեւ Եկեղեցու բարերար, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, որը եկեղեցաշեն մյուս բարերարների հետ Վեհափառ Հայրապետի կողմից պարգեւատրվել էր Հայ Առաքելական եկեղեցու բարձր պարգեւներով։

Հայաստանը պետք է hնարավորինս արագ կողմնորոշվի ու գործի

Անցյալ շաբաթ հայ-վրացական բանակցություններում կարեւոր էր արձանագրումը, որ տարածաշրջանային նշանակության ենթակաոուցվածյյային, այդ թվում՝ էներգետիկ ծրագրերի իրականացումը զգալիորեն կխթանեն Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական կապերի ամրապնդմանը, կնպաստեն աոեւտրաշրջանառության ծավալների աճին։ Թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել անցած օրերին Թբիլիսիամ՝ հայտնի չէ։ Այն, որ իրանական գազի, տարանցումը Հայաստանի համար նպաստավոր կլինի՝ պարզ է, բայց արդյոք դրան կհամաձայնի՞ Ռուսաստանը։ Վրաստանյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Ա. Սարգսյանի թբիլիսյան հանդիպումներում քննարկվել են ոչ միայն առկա ծրագրերի, այլեւ հեռանկարային էներգետիկ համատեղ նախագծերի իրագործման հարցեր։ Հայաստան-Վրաստան 4-րդ բարձրավոլտ էլեկտրահադորդման գծի շինարարությունն ընթացքի մեջ է, եթե 2017-ին ավարտվի, երկու երկրները կարող են դուրս գալ ոուսաստանյան էներգետիկ շուկա։

Այսինքն ՝ ոուս-իրանական, Վրաստան-Ռուսաստան-Իրան հնարավոր բանակցություններում նաեւ Հայաստանի շահը կարոդ է ի հայտ գալ։ Չի բացաովամ, որ Սարգսյան-Ղարիբաշ վիլի հանդիպման քննարկման թեմաներից մեկը լինի նաեւ Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գիծը, որը Իրանին հնարավորություն կընձեռի Հայաստանի եւ Վրաստանի տարածքներով դուրս գա ինչպես վրացական, այնպես էլ ռուսական շակա։ Թե Իրանի, թե Վրաստանի ազդեցության մեծացմանը զուգահեռ ՝ Հայաստանը պետք է հնարավորինս արագ կոդմնորոշվի տարածաշրջանայրն նոր հնարավորություններից օգտվելու առումով, որովհետեւ Իրանը ուղիներ է փնտրում դեպի Եվրոպա։

Եվրոպային մատակարարարվելիք իրանական գազի ՝ Հայաստանի տարածքով տեդափոխելու հնարավորությունների մասին առայժմ միայն մեկնաբանաթյաններ են հնչում։ Մինչդեռ Թեհրանն աոաջին քայլերն է իրականացնում իր նավթն ու գազը արտահանելու ուղղությամբ։ Պաշտոնական Թեհրանի կողմից արդեն բազմիցս նշվել է որ նրանք հավանական են համարում իրանական գազի տարանցումը դեպի Եվրոպա, իսկ իրանական գազը դեպի Եվրոպա տարանցելու երկու ուղի կա՝ թուրքական եւ հայ-վրացական։

Կկարողանա՞ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող Հայաստանը տնտեսական շահավետ համաձայնություններ ձեոք բերել Թբիլիսիի հետ։ Ակնհայտ է, որ հայ-վրացական համատեղ էներգետիկ ծրագրերի իրականացման դեպքում երկու հարեւան պետություններն իսկապես տնտեսականլուրջ հաջողություններ կարձանագրեն։ Մյուս կողմից՝ Վրաստանն է շարունակում կապույտ վառելիքի շուկայի դիվերսիֆիկացման ուղիներ փնտրել։ «Գազպրոմ»–ի հետ բանակցություններ են մեկնարկել ամենայն հավանականությամբ, վրացական շուկայում Ադրբեջանի պետական նավթային ընկերության մենաշնորհին վերջ տալու նպատակով։ Վրաստանի կառավարությունը բանակցամ է ռուսական «Գազպրոմ»-ի հետ՝ միաժամանակ քննարկելով իրանական գազի ներմուծման հեռանկարները։ Վերջերս «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ անցկացված բանակցություններից հետո Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն նշել էր. «Այս պահին «Գազպրոմ»-ի հետ ձեռք բերված որեւէ պայմանավորվածություն դեռ չկա։ Վրացական կողմը փորձում է, որպեսզի համաձայնությունը կայացվի մեզ համար առավելագույն շահավետ պայմաններով»։ Վրաստանի էներգետիկայի նախարարը նաեւ հավելել էր. «Մեզ գազի հավելյալ ծավալներ են անհրաժեշտ, որոնք Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն ի վիճակի չէ ապահովել։ Ես նոյեմբերի կեսին կմեկնեմ Թեհրան։ Իրանը, վերջին զարգացումները հաշվի առնելով, շատ հեռանկարային շուկա է, այդ երկրի նկատմամբ նոր մոտեցումներ են ի հայտ գալիս, եւ հաշվի առնելով Վրաստանի աշխարհագրական, աշխարհաքաղաքական դիրքը՝ մենք պետք է փորձենք առավելագույն կերպով օգտագործել իրանական ռեսուրսները»։

Ավելի մանրամասն կարդացեք «Առավոտ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս