Բաժիններ՝

Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը չի ճանաչել ընտրությունների լեգիտիմությունը

Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը նոյեմբերի 1-ին երկրում կայացած խորհրդարանական ընտրություններն անվանել է «ամենաամոթալին Ադրբեջանի ողջ պատմության մեջ», հայտնում է contact.az-ը։

«Դեռևս մինչև ընտրություններն էր հայտնի, որ դրանք չեն լինելու ազատ և արդար։ Ազգային խորհուրդն այդ մասին նախազգուշացրել էր։ Բռնաճնշումային միջավայրը մնացել էր նաև ընտրական արշավի շրջանում։ Ընտրական հանձնաժողովները մնացել են իշխանությունների վերահսկողության տակ»,- ասված է Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է երեկ երեկոյան:

Այնուհետ նշվում է, որ օրենքի զանգվածային խախտումների պատճառով իրենց թեկնածությունը խորհրդարանական ընտրություններից հանել է գերթե 500 թեկնածու: Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի տվյալով՝ մասնակցության հայտը երկրի խորհրդարանական ընտրություններում չի գերազանցել 10 տոկոսը: Նշվում է, որ իշխանությունները ուռճացրել են մասնակցության հայտերը:

«Կասկածներ չի հարուցում, որ անձանց նախապես կազմված ցուցակը հայտարարվելու է պատգամավոր, սակայն ժողովրդի ու միջազգային հանրության աչքում նրանք ոչ թե ընտրված պատգամավորներ են, այլ դրածոներ»,- ասված է հայտարարության մեջ:
Այնուհետ նշվում է, որ նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունները չեն արտացոլում ժողովրդի կամքը, դրանք ամբողջությամբ կեղծված են ու ոչ լեգիտիմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս