
«Հարգում եմ և՛ «Ոչ»-ի ճակատին, և՛ «Նոր Հայաստան»-ին, բայց չեմ կարծում՝ մեկը ինձնից առավել է, որ գնամ միանամ». Հրանտ Բագրատյան

Հրանտ Բագրատյանի համար սահմանադրական բարեփոխումները չընդունվելու համար կա մի ելք՝ գնալ հանրաքվեի և «ոչ» ասել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, թե սխալ են հնչող՝ «մի գնացեք հանրաքվեի» կոչերը:
Հարցին՝ ինչո՞ւ չեք միանում «Ոչ»-ի մյուս ճակատներին՝ Հ. Բագրատյանն այսպես պատասխանեց. «Միանալ-չմիանալու ի՞նչ կա, թող ինձ միանան, գնամ մեկին միանամ, ուժ տամ, որ ի՞նչ, սա ընտրություն չէ, հարգում եմ և՛ «Ոչ»-ի ճակատին, և՛ «Նոր Հայաստան»-ին, բայց չեմ կարծում, որ մեկը ինձնից առավել է, որ գնամ միանամ: Սա միասնականության խնդիր չի պահանջում: Մենք նրանց գնացել, ասել ենք՝ որտեղ ենք եղել, որ բնակավայրերում ենք եղել»:
Հ. Բագրատյանը նշեց, որ եղել են Տավուշի մարզում ու հանդիպումներ են ունեցել տեղի սահմանամերձ վեց բնակավայրերի բնակիչների հետ. «Մի հատ «այո» չեմ լսել, վիճակն իրոք շատ ծանր է»: