Սա առաջին դեպքն է, երբ նման մասշտաբի սկանդալն առնչվում է Թուրքիայի վարչապետ Էրդողանի անմիջական շրջապատին՝ 2002 թվականի աշնանից սկսած:
Խոդորկովսկին դեմ է արտահայտվել քաղաքական դրդապատճառներով Սոչիի օլիմպիական խաղերը բոյկոտելուն:
Ընդհանուր առմամբ, բողոքի ակցիային մասնակցել է 7300 մարդ:
Հանձնաժողովի ստեղծման մասին հրամանը երեկ ստորագրել է Եգիպտոսի նախագահի պաշտոնակատար Ադլի Մանսուրը:
Փորձարկումն իրականացվել է երկրի հարավում դեկտեմբերի 21-ին անցկացված զորավարժության ժամանակ:
Ռայսը հավելել է, որ այդ բանաձևի մշակումը կիրականացվի «Վեցյակի» ու Իրանի միջև վերջնական ու համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցություններին զուգահեռ:
ԱՊՀ երկրներում 65 տարեկան բարձր անձանցից միայն 11%-ն է դրական գնահատել ԽՍՀՄ փլուզումը:
Հուսեյն Չելիքը հաստատել է, որ 4 նախարար, որոնց անունները շոշափվում են սկանդալային գործով, հրաժարական են ներկայացրել:
Դրանով կազադարարվի թղթադրամների 320-ամյա պատմության ավարտը, գրում է պարբերականը:
Մի վերցրեք ձեզ վրա ուրիշների հանցագործությունների պատասխանատվությունը։
Խոդորկովսկին նաեւ ավելացրել է, թե չի պատրաստվում զբաղվել գործարարությամբ: «Բիզնես վերադառնալու ծրագրեր նույնպես չունեմ: Կարծում եմ` իմ բիզնես գործունության ընթացքում ես հասա այն ամենին, ինչին ցանկանում էի հասնել»,-նշել է նա:
Ամեն մարդ պիտի հասկանա, որ իրենից ինչ-որ բան է կախված, և նվազագույնն այն է, որ և՛ մեր իշխանավորին, և՛ աշխարհին ցույց տա, որ մենք բթամիտ չենք, հասկանում ենք խավարի և լույսի տարբերությունը՝ իր բոլոր անցանկալի դրսևորումներով հանդերձ, հասկանում ենք՝ ինչ է նշանակում Եվրոպա, և ինչ է նշանակում երեք բռնապետների միություն:
Ես կվերադառնամ միայն այն դեպքում, երբ համոզված լինեմ, որ կարող եմ դուրս գալ անհրաժեշտության դեպքում: Իմ ընտանեկան ներկա վիճակում դա գլխավոր պայմանն է:
«Կառավարության ճնշումն արեց իր գործը, ընտրված քաղաքապետը պաշտոնանկ է արվում»,-հայտարարել է Ուգուլավան այն բանից հետո, երբ նրան գիշերը ժամը 1-ին հայտնել են լիազրությունների դադարեցման մասին:
Նա նշել է, որ Պուտինի ասուլիսից անմիջապես հետո գնացել է իրերը հավաքելու, քանի որ ենթադրում էր, որ իրեն ազատ կարձակեն մեկ օրվա ընթացքում:
Չի բացառվում, որ դա հանդիսանում է հայկական կողմին հասցեագրված յուրօրինակ ազդանշան:
Ինչպե՞ս հասկանալ Տեր-Պետրոսյանի ելույթը…
Նիլոնը բանտում 17 տարի է անցկացրել` առանց պայմանական վաղաժամեկտ արձակման իրավունքի, քանի որ այդպես էլ չի ընդունել իր մեղքը:
Բրյուսելում կայացած երկօրյա գագաթնաժողովում Եվրամիության առաջնորդները որոշում են կայացրել արագացնել Վրաստանի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման արարողությունը եւ հնարավորինս շուտ, 2014 թ. օգոստոսից ոչ ուշ, ստորագրել Վրաստանի եւ Մոլդովայի հետ ասոցացման համաձայնագիրը:
Գերմանացի պատգամավոր Մարիլուիզ Բեկը հայտարարել է, թե Միխայիլ Խոդորկովսկին չի ծրագրում Ռուսաստան վերադառնալ:
Եթե սա, իրո՛ք, մի չտեսնված պայմանագիր է` միտված Հայաստանի ապագային, ինչո՞ւ հանրապետականներն այն հենց երեկ չվավերացրեցին: Ի՞նչ են ցանկանում ասել. իբրև թե` իրենք չեն ուզում, դիմադրում են, սակայն ստիպվա՞ծ են:
Մեր որդեգրած կուրսը հանգեցնում է նրան, որ ինտեգրացիոն գործընթացները փոխլրացնեն միմյանց եւ ոչ մի կերպ չհակասեն իրար, ինչը հաճախ անում են Բրյուսելի մեր գործընկերները, ասելով, թե օրինակ, այս կամ այն պետության, լինի դա Հայաստանը, Վրաստանը թե Մոլդովան, ասոցացումը ԵՄ հետ ավտոմատ կերպով նշանակում է, որ այդ պետությունը որեւէ այլ ինտեգրացիոն կազմակերպության մեջ չի կարող մտնել:
Հասարակական կյանքում հիասթափությունն ավելի է մեծացել, իշխանության նկատմամբ վստահությունը 0-ից իջել է բացասական: Վերջին պատմությունները` պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդնելու մոլուցքը, հասարակության մեջ ապագայի նկատմամբ խիստ ապատիա է առաջացրել, և դա է պատճառը, որ մարդիկ թողնում-գնում են, ու սա է ամենաանհանգստացնողը, որ մնալու համար դրական ոչ մի նշույլ չեն տեսնում:
Երվանդ Բոզոյանի կարծիքով, հենց այս գաղափարախությունն է դարձել «քայքայիչ»: Նրա խոսքով` հասարակությունում ձևավորվել է «անբարոյական հսկայական շերտ», որը «թարախի պես թունավորում է հասարակության առողջ» հատվածը: «Հենց էդ թարախի պորտալարը պետք է պոկել, որ ամեն ինչ բաց լինի, մարդիկ հասկանան` ով ով է այս երկրում: Իշխանությունները խոցելի կլինեն, եթե թարախը չլինի, որովհետև հենց դա է խանգարում կոնսոլիդացված քայլեր կատարելու համար»,- ընդգծեց նա:
Ինչո՞ւ Հայաստանում մայդան տեղի չունեցավ եւ հայ ժողովուրդն, ի տարբերություն ուկրաինացիների, չընդվզեց Եւրոասոցացման պայմանագրից հրաժարվելու եւ Մաքսային միությանը միանալու անակնկալ որոշման դեմ։ Դրա պատճառները գուցե շատ են, բայց ես կբավարարվեմ մատնանշելով ընդամենը երեքը։
Եթե նրանք կեղծ ժողովրդավարաներ չեն, պիղծ մտահոգություն չեն հայտնում, իսկապես ուզում են նոր տնտեսական քաղաքականություն, նոր կառավարության ձևավորում ու հայ ժողովրդի ապագայի հանդեպ անտարբերությամբ լցված չեն, իշխանափոխությունը ներքևից` արյունոտ գործողություններով չեն ուզում, ուրեմն՝ պարտավոր են 50 մանդատն էլ ցած դնել ու, ստեղծելով խորհրդարանական ճգնաժամ, մայիսին հրավիրեն նոր ընտրություններ:
Ներկայիս քաղաքական համակարգի պայմաններում Ռուսաստանը տեսանելի ապագայում Հայաստանում իշխանություն ձևավորելու հարցում առանձնապես լուրջ բարդություններ չի ունենա, քանի որ ոչ իշխանական ուժերի մեծամասնությունը պատրաստ է իշխանության գալու համար Հայաստանը «Գազպրոմին» հանձնել ոչ թե 30, այլ 130 տարով:
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հաջորդ տարվա փետրվարին Սոչիի ձմեռային օլիմպիադա մեկնող ամերիկյան պատվիրակության կազմում ընդգրկել է երեք համասեռականների՝ ասելով, որ այդպես ուզում է ընդգծել, որ Ամերիկայում մարդկանց մասին կարծիք կազմելիս հաշվի չեն առնում նրանց սեռական կողմնորոշումը։
Հանրապետականնե՛ր, երկուշաբթի օրը քվեարկությունից առաջ չմոռանա՛ք, հիշե՛ք, խնդրում եմ, հիշե՛ք մեր պետության արժանապատվությունն իրենց արյունով վաստակած մարդկանց՝ Մոնթեին, Մովսես Գորգիսյանին և բոլո~ր-բոլորի~ն, ովքեր իրենց արյունով մեզ վերադարձրեցին մեր ինքնիշխանությունը, մեր ազգային արժանապատվությունը:
Ներում ստացած ռուս նախկին օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկին իր առաջիկա ծրագրերի մասին կխոսի կիրակի օրը (դեկտեմբերի 22-ին) Բեռլինում կայանալիք ասուլիսի ընթացքում։