Հետխորհրդային հանրապետությունների քաղաքացիները բացասական են գնահատում ԽՍՀՄ-ի փլուզման հետևանքները. հարցում

Խորհրդային Միության փլուզումը մի շարք բացասական հետեւանքներ է ունեցել: Gallup Media-ի անցկացված հարցման արդյունքների համաձայն` այդպես են կարծում  ԽՍՀՄ նախկին հանրապետություններից 7-ի քաղաքացիները, հաղորդում է RT-ն: ԽՍՀՄ փլուզումից հետո շատ հանրապետություններ ներքին ճգնաժամներ եւ հեղաշրջումներ են ապրել:

Երիտասարդների մոտ 30%-ը դրական է վերաբերվել ԽՍՀՄ-ի փլուզմանը: Բացասական հետեւանքների մասին նշել է երիտասարդների 33%-ը:

Ավագ սերնդի ներկայացուցիչները, որոնք զրկվել են ԽՄ-ի ժամանակ եղած մի շարք արտոնություններից, ավելի թերահավատ են: ԱՊՀ երկրներում 65 տարեկան բարձր անձանցից միայն 11%-ն է դրական գնահատել ԽՍՀՄ փլուզումը:

 

Տեսանյութեր

Լրահոս