Կատարում ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին հարված հասցրած իսրայելական ինքնաթիռները թռիչք են կատարել Ադրբեջանի տարածքից

Ըստ հայտնի եգիպտացի լրագրող Իմադ ադ-Դին Ադիբի՝ Կատարում ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին հարվածած իսրայելական կործանիչները թռիչք են կատարել Ադրբեջանի տարածքից։ Արաբական Միացյալ Էմիրությունների Al Mashhad ալիքով ելույթ ունենալով՝ Ադիբը ուշադրություն է հրավիրել Բաքվի և Թել Ավիվի միջև սերտ հետախուզական և ռազմական համագործակցության վրա, գրում է ԻՀՊԿ-ի թելեգրամյան ալիքը։

Եգիպտացի լրագրողը հայտարարել է, որ իսրայելական ինքնաթիռները թռել են Սիրիայի և Իրաքի օդային տարածքով՝ առանց ՀՕՊ համակարգերի թիրախ դառնալու, և ուղեկցվել են հինգ լիցքավորող օդանավերով՝ մոտ 1800 կիլոմետր երկկողմանի թռիչք կատարելու համար։

Ադիբը հավելել է, որ Իրանին ուղղված Իսրայելի նախորդ գործողությունները, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի նախկին քաղբյուրոյի առաջնորդ Իսմայիլ Հանիյեի դեմ մահափորձի դավադրությունը, ևս իրականացվել են Ադրբեջանի տարածքից՝ Ադրբեջանի և Իսրայելի միջև լայնածավալ հետախուզական համագործակցության շրջանակում։

Հ.Գ. Հաջորդ պատերազմում Իրանի հարվածը Ադրբեջանից ընդամենը մեկ քայլ հեռավորության վրա տեղակայված թիրախներին անխուսափելի կլինի. դա բացարձակապես անխուսափելի է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930