Բաժիններ՝

Եվրասիական տնտեսական միությունը կստեղծվի 2015թ. սկզբին. ՌԴ ԱԳՆ

ԻՏԱՌ- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի արտգործնախարարությունը հույս ունի, որ Եվրասիական տնտեսական միությունը կստեղծվի 2015թ. սկզբին, հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը:

Նա նշել է, որ ներկայումս բանակացություններ են վարվում այդ ուղղությամբ: «Համոզված ենք, որ այդ նպատակին կհասնենք»,-վստահեցրել է դիվանագետը:

Նա տեղեկացրել է, որ գալիք շաբաթվա սկզբին Մոսկվայում տեղի կունենա Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որին կմասնակցեն Ուկրաինայի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները:  «Այդ հանդիպմանը կամփոփվեն խորհրդի մեկ տարվա աշխատանքները եւ կնախանշվեն մեր ինտեգրացիոն գործընթացի առաջխաղացմանն ուղղված հետագա միջոցառումները: Դա շատ կարեւոր հանդիպում կլինի»,-ասել է Կարասինը` նշելով, որ հանդիպմանը հրավիրված են նաեւ Հայաստանի եւ Ղրղզստանի նախագահները:

«Մեր որդեգրած կուրսը հանգեցնում է  նրան, որ ինտեգրացիոն գործընթացները փոխլրացնեն միմյանց եւ ոչ  մի կերպ չհակասեն իրար, ինչը հաճախ անում են Բրյուսելի մեր գործընկերները, ասելով, թե օրինակ, այս կամ այն պետության, լինի դա Հայաստանը, Վրաստանը թե Մոլդովան, ասոցացումը ԵՄ հետ ավտոմատ կերպով նշանակում է, որ այդ պետությունը որեւէ այլ ինտեգրացիոն կազմակերպության մեջ չի կարող մտնել»,-ընդգծել է  ՌԴ փոխարտգործնախարարը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս