
Երթ՝ Ամանորի նախօրեին՝ Մաքսայինին դեմ

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը դեկտեմբերի 28-ին երթ է կազմակերպում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայրիկյանը նշել է, որ երթի թույլտվությունն արդեն կա, ամենայն հավանականությամբ շաբաթվա սկզբից արդեն կսկսեն ազդարարել: «Ի տարբերություն նախորդ միջոցառումների, երբ մենք առանձին էինք անում, հիմա նաև մարդկանց կհրավիրենք: Ամեն մարդ պիտի հասկանա, որ իրենից ինչ-որ բան է կախված, և նվազագույնն այն է, որ և՛ մեր իշխանավորին, և՛ աշխարհին ցույց տա, որ մենք բթամիտ չենք, հասկանում ենք խավարի և լույսի տարբերությունը՝ իր բոլոր անցանկալի դրսևորումներով հանդերձ, հասկանում ենք՝ ինչ է նշանակում Եվրոպա, և ինչ է նշանակում երեք բռնապետների միություն»,- ասել է նա:
ԱԻՄ առաջնորդը նշել է, որ երթի մեկնակետը Ազատության հրապարակն է. ժամը 14:30-ին երթը կմեկնարկի, հետո Մաշտոցի պողոտայով հասնելու են մինչև Խորենացի, ապա Խանջյան, այնտեղից՝ Հանրապետության հրապարակ, ապա՝ Նալբանդյան փողոցով Սայաթ-Նովա, և վերադառնալու են Ազատության հրապարակ: Երթը գլխավորող կոնկրետ անձնավորություն որոշված չէ, ԱԻՄ-ը պարզապես նախաձեռնել է, բայց ազատ են թողնում:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: