Բաժիններ՝

Խոդորկովսկին իր ազատ արձակվելու մասին տեղեկացել է լուրերից

ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ իրեն ներում շնորհելու մասին իմացել  է լուրերից:

«Երբ ես լսեցի նախագահի ելույթը հեռուստատեսությամբ, հասկացա, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը խոսում  է արդեն կատարված փաստի մասին. ես արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ հետեւում եմ մեր նախագահին, եւ ինձ համար դա ակնհայտ էր»,- ասել է Խոդորկովսկին:

Նա նշել է, որ Պուտինի ասուլիսից  անմիջապես հետո գնացել է իրերը հավաքելու, քանի որ ենթադրում էր, որ իրեն ազատ կարձակեն մեկ օրվա ընթացքում:

Խոդորկովսկին, ի դեպ, այսօր Բեռլինում միջազգային լրատվամիջոցների համար հանդես կգա մամուլի ասուլիսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031