
Մեծ Բրիտանիայում ազատ են արձակել տղամարդուն, ով սխալմամբ 17 տարի անցկացրել է բանտում

Իռլանդացին, ով 17 տարի է անցկացրել բրիտանական բանտում բռնաբարության փորձի համար, ազատ է արձակվել այն բանից հետո, երբ վերաքննիչ դատարանը չեղյալ է համարել նախորդ դատավճիռը, հաղորդում է The Irish Times պարբերականը:
Վիկտոր Նիլոնը միշտ ժխտել է, որ 1996թ-ին փորձել է բռնաբարել 22-ամյա աղջկան, ով վերադառնալիս է եղել գիշերային ակումբից: Նիլոնն անձամբ է առաջարկել ԴՆԹ-ի փորձաքննություն անցկացնել, որի արդյունքները չեն համընկել չարագործի տվյալների հետ, սակայն հետաքննություն իրականացնողներն այդ մասին դատարանին չեն հայտնել:
Մեծ Բրիտանաիայի քրեական գործերի վերանայման հանձնաժողովը Նիլոնի գործով անցած տարի է դիմել վերաքննիչ դատարան: Նիլոնը բանտում 17 տարի է անցկացրել` առանց պայմանական վաղաժամեկտ արձակման իրավունքի, քանի որ այդպես էլ չի ընդունել իր մեղքը: