
Խոդորկովսկին Յանուկովիչին կոչ է արել օրինակ վերցնել Պուտինից

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ բանտից օրեր առաջ ազատ արձակված Միխայիլ Խոդորկովսկին երեկ Բեռլինում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին կոչ է արել կալանավայրից ազատ արձակել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին:
Խոդորկովսկին հույս է հայտնել, որ Յանուկովիչը տվյալ հարցում օրինակ կվերցնի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինից, ով դեկտեմբերի 20-ին ներում շնորհեց իրեն: Խոդորկովսկին դեմ է արտահայտվել քաղաքական դրդապատճառներով Սոչիի օլիմպիական խաղերը բոյկոտելուն, քանի որ օլիմպիական խաղերը մարզական տոն են միլիոնավոր մարդկանց համար:
Չնայած դրան՝ Խոդորկովսկին հայտարարել է, որ մտադիր չէ մոտ ժամանակներս վերադառնալ Ռուսաստան: Խոդորկովսկին մտադիր չէ նաև վերադառնալ բիզնես և պայքարել իր նախկին (ՅՈՒԿՕՍ) ընկերության ակտիվների համար: