Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի շրջանակներում պաշտոնանկ է արվել մոտ 70 չինովնիկ
Россия 24 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 17-ին Թուրքիայում մեկնարկած «Մեծ կաշառք» օպերացիայի ժամանակ Թուրքիայի իշխանություններն իրենց պաշտոններից հեռացրել են գրեթե 70 ուժայինի, այդ թվում նաև Ստամբուլի ոստիկանապետ Հուսեին Չափքինին:
Ներկա դրությամբ այդ գործով պաշտոնապես կալանավորվել է 24 մարդ, այդ թվում նաև ներքին գործերի ու էկոնոմիկայի նախարարների որդիները, ինչպես նաև պետական Halkbank-ի գլխավոր կառավարիչը: Սա առաջին դեպքն է, երբ նման մասշտաբի սկանդալն առնչվում է Թուրքիայի վարչապետ Էրդողանի անմիջական շրջապատին՝ 2002 թվականի աշնանից սկսած:
Էրդողանն իր հերթին «Մեծ կաշառք» գործողությոնը որակել է որպես կառավարությանը վարկաբեկելու ու պառակտելու ուղղվածությամբ «կեղտոտ քայլ», որի հետևում կանգնած են արտաքին ու ներքին ուժերը. «Ոչ ոք չի կարող թուլացնել թուրքական կառավարությանը: Կառավարությունն անում է ամեն հնարավոր բան՝ ամբողջովին պարզելու համար վերջին իրադարձությունները»:
Թուրքիայի տարբեր քաղաքներում, այդ թվում նաև Ստամբուլում, Քայսերիում, Կարսում ու Իզմիրում տեղի են ունեցել բազմահազարանոց բողոքի ակցիաներ, որոնց մասնակցել են ընդդիմության ներկայացուցիչները, երիտասարդները, ուսանողները, արհմիությունները:
Նրանք պահանջel են կառավարության հրաժարականը: Թուրքական ոստիկանությունը նրանց նկատմամբ կիրառել է ջրաշիթեր, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ: