Բաժիններ՝

ԱՄՆ-ն կարող է Դեն Կացի թեկնածությունն առաջադրել Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարի տեղակալի պաշտոնում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է Դեն Կացի թեկնածությունն առաջադրել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնում: յԱս մասին հայտնում The New York Post-ը՝ վկայակոչելով մի քանի աղբյուրների։

Ներկայում ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի աշխատակազմը ղեկավարող Կացը Մանհեթենի ինստիտուտի նախկին ավագ գիտաշխատող է: Նշված նախարարությունում աշխատում է այս տարվա հունվարից:

ԱՄՀ-ի կառավարիչ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը թափուր է օգոստոսի վերջից, երբ այն լքեց Գիտա Գոպինաթը:

Ակնկալվում է, որ ԱՄՀ-ի ղեկավար Քրիստալինա Գեորգիևան կհաստատի Կացի թեկնածությունը, քանի որ կազմակերպության կառավարիչ տնօրենի տեղակալի պաշտոնը ավանդաբար զբաղեցնում է ամերիկացի։

Աղբյուրներից մեկի համաձայն՝ Կացի նշանակման մասին ԱՄՀ-ն պաշտոնապես կհայտարարի սեպտեմբերի 19-ին:

Մինչ այդ Գեորգիևան հայտարարել է Նայջել Չոկին ԱՄՀ-ի Արևմտյան կիսագնդի դեպարտամենտի տնօրեն նշանակելու մասին։ Վերջինս պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 27-ից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930