Փաշինյանի աշխատակազմը 3 միլիոն 945.000 դրամով նոր լուսանկարչական ապարատ է ձեռք բերել

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը շուրջ 4 միլիոն դրամ կվճարի CANON թվային լուսանկարչական ապարատի համար։ Էլեկտրոնային աճուրդ ընթացակարգով գնումը կատարվել է օրերս։ Ըստ «Վալսա» ՍՊԸ-ի և վարչապետի աշխատակազմի միջև կնքված պայմանագրի՝ տեսախցիկի արժեքը 3 միլիոն 945 հազար դրամ է։

«Թվային լուսանկարչական ապարատ՝ այդ թվում 1․ Անհայելի Օբյեկտիվով (Mirrorless) Ֆոտոխցիկ Տեխնիկական Նկարագրություն Ընդհանուր Տվյալներ Սենսորի Լուծաչափություն՝ Իրական՝ 26.7 մեգապիքսել, Արդյունավետ՝ 24.2 մեգապիքսել, Սենսոր՝ 36 x 24 մմ (Full-Frame) BSI Stacked CMOS»,- նշված է պայմանագրի՝ գնման առարկայի համառոտ բնութագրում։

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930