Բաժիններ՝

Երիտասարդի մոտ ատրճանակ ու ծալովի դանակ կար

Սեպտեմբերի 13-ին Երևանի պարեկները Մոսկովյան և Մարկ Գրիգորյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ապօրինի զենք և սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել ու մեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել մայրաքաղաքի 28-ամյա մի բնակչի։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ատրճանակ ու ծալովի դանակ։ Պարեկները մեքենայի սրահի տեսանելի հատվածում նկատել են զենքի նմանվող առարկա ու կապի միջոցներ։

Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930