
ԱՄՆ-ում հայտարարել են հակահետախուզությանն առնչվող ձերբակալությունների աճի մասին

Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը հայտարարել է, որ երկրի հակահետախուզության աշխատակիցների ջանքերով վերջին շրջանում 30 տոկոսով ավելացել են Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետությանը, Ռուսաստանին, Իրանին և Չինաստանին առնչվող ձերբակալությունները:
Այդ մասին Պատելը հայտարարել է ամերիկյան կոնգրեսի ստորին պալատի իրավաբանական կոմիտեում տեղի ունեցած լսումների ընթացքում:
«Միայն հակահետախուզության գծով տարեսկզբից գրանցվել է ԿԺԴՀ-ին, Ռուսաստանին, Իրանին և Չինաստանին առնչվող ձերբակալությունների քանակի աճ 30 տոկոսով»,- հայտարարել է նա: