
Քննադատները բացասաբար են արձագանքել Մարգո Ռոբիի մասնակցությամբ նոր ֆիլմին

Կինոքննադատները գնահատել են Մարգո Ռոբիի և Քոլին Ֆարելի մասնակցությամբ «Մեծ, համարձակ, գեղեցիկ ճանապարհորդություն» ֆիլմը:
Rotten Tomatoes-ում ֆիլմի վարկանիշը 56% է, իսկ Metacritic-ում՝ 100-ից 41: Գրախոսները նշել են ֆիլմի չարդարացված ձգձգվածությունը, տոնային անհամապատասխանությունները, թույլ սցենարը և գլխավոր դերերում Ռոբիի ու Ֆարելի «վատնված» տաղանդը։
Ֆիլմը պատմում է երկու անծանոթների՝ Սառայի և Դեյվիդի մասին, ովքեր ժամանակի միջով էպիկական ճանապարհորդություն են սկսում: Ֆիլմի ռեժիսորն է Կոգոնադան, սցենարի հեղինակը՝ Սեթ Ռեյսը: