Բաժիններ՝

Գարիբաշվիլի. Վրաստանն օգոստոսին կստորագրի ասոցացման համաձայնագիրը

Բրյուսելում կայացած երկօրյա գագաթնաժողովում Եվրամիության առաջնորդները որոշում են կայացրել արագացնել Վրաստանի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման արարողությունը եւ հնարավորինս շուտ, 2014 թ. օգոստոսից ոչ ուշ, ստորագրել Վրաստանի եւ Մոլդովայի հետ ասոցացման համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:

«ԵՄ-ից մենք գործընթացի արագացում էինք սպասում, եւ ուրախալի է, որ ասոցացման համաձայնագիրը կստորգարվի օգոստոսին»,-հայտարարել է Գարիբաշվիլին:

Վրաստանն ու Մոլդովան ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը նախաստորագրել էին Վիլնյուսում նոյեմբերին կայացած ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031