
Համբուրգում ցուցարարների հետ բախման հետևանքով տուժել է 82 ոստիկան (տեսանյութ)

Spiegel Online պարբերականի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 21-ին Համբուրգում բախումներ են գրանցվել Rote Flora մշակութային կենտրոնի փակման դեմ բողոքի ակցիայի դուրս եկած ցուցարարների ու ոստիկանության միջև: Դրա հետևանքով տուժել է 82 ոստիկան:
Նրանցից մեկին հոսպիտալացրել են անգիտակից վիճակում: Ցուցարարների թվում նույնպես կան տուժածներ, սակայն նրանց քանակը ահայտնի չէ: Ոստիկանությունը ձերբակալել է 120 մարդու: 16 մարդ կալանավորվել է հասարակական կարգը խախտելու կասկածանքով:
Ընդհանուր առմամբ, բողոքի ակցիային մասնակցել է 7300 մարդ, որոնց մեծ մասը կազմել են ձախակողմյան ակտիվիստները: Բողոքի ակցիան ցրելու նպատակով դեպքի վայր է ուղարկվել մոտ 2000 ոստիկան: Անկարգությունների ժամանակ տուժել են նաև ճանապարհային նշաններ ու մի շարք ավտոմեքենաներ: