
Իրանի ռազմաօդային ուժերը հականավային հրթիռ են փորձարկել

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ռազմաօդային ուժերը հաջողությամբ փորձարկել են «Քադեր» տիպի հականավային հրթիռը, որի գործունեության շառավիղը կազմում է 200 կիլոմետր: Փորձարկումն իրականացվել է երկրի հարավում դեկտեմբերի 21-ին անցկացված զորավարժության ժամանակ:
Երկօրյա զորավարժությունը մեկնարկել է դեկտեմբերի 20-ին: Դրա շրջանակներում «Քադեր» հրթիռն արձակվել էր կործանիչ ինքնաթիռից: Բացի այդ, փորձարկվել էր նաև «Նասր» տիպի օդային բազավորման թևավոր հրթիռը: «Քադեր» տիպի հրթիռներն առաջին անգամ ներկայացվել են 2011 թվականի սեպտեմբերին: Հրթիռն ունակ է բաց ծովում խոցել թիրախը: