
Խոդորկովսկին կիրակի օրը մամուլի ասուլիսով հանդես կգա. «Ազատություն»

Ներում ստացած ռուս նախկին օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկին իր առաջիկա ծրագրերի մասին կխոսի կիրակի օրը (դեկտեմբերի 22-ին) Բեռլինում կայանալիք ասուլիսի ընթացքում։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Գերմանական լրատվական կայքերի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ներում ստանալուց անմիջապես հետ Բեռլին մեկնած Խոդորկովսկին երեկ հանդիպել է որդուն՝ Պավելին, ով ժամանել էր Նյու Յորքից։
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ողջունել է Պուտինի՝ «Յուկոսի» նախկին ղեկավարին ներում շնորհելու և բանտից ազատ արձակելու որոշումը։
Խոդորկովսկին անազատության մեջ է 2003 թվականից` ռուսաստանյան քաղաքական կյանք մուտք գործելու իր փորձերից անմիջապես հետո: 2005-ին նա հարկերից խուսափելու մեղադրանքով դատապարտվել է ազատազրկման: 2010 թվականին Խոդորկովսկին երկրորդ անգամ է դատապարտվել` այս անգամ միջոցների վատնման մեղադրանքով: Նախկին օլիգարխի ազատազրկման ժամկետը լրանում էր 2014-ի օգոստոսին: Խոդորկովսկին միշտ հերքել է իրեն վերագրվող մեղադրանքները:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: