
ԱՄՆ-ը ցանկանում է ՄԱԿ ԱԽ-ի շրջանակներում մշակել Իրանի վերաբերյալ բանաձև

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը հուսով է ՄԱԿ ԱԽ-ի շրջանակներում մշակել բանաձև, որը կդիտարկի Թեհրանի դեմ տնտեսական պատժամիջոցների վերսկսումը, եթե վերջինս խախտի իրանական միջուկային ծրագրի կրճատման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության գծովօգնական Սյուզան Ռայսը: Վերջինիս խոսքերով՝ այդ փաստաթուղթը ավտոմատ կվերականգնի պատժիչ միջոցները, եթե իսլամական հանրապետությունը չկատարի իր պարտավորությունները:
Ռայսը հավելել է, որ այդ բանաձևի մշակումը կիրականացվի «Վեցյակի» ու Իրանի միջև վերջնական ու համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցություններին զուգահեռ: