Բաժիններ՝

Եգիպտոսում հետաքննելու են Մուրսիի պաշտոնանկության հանգամանքները

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը զբաղվելու է երկրի նախագահի պաշտոնից Մոհամմեդ Մուրսիի գահընկեցության հանգամանալից հետաքննմամբ: Հանձնաժողովի ստեղծման մասին հրամանը երեկ ստորագրել է Եգիպտոսի նախագահի պաշտոնակատար Ադլի Մանսուրը:

Մանսուրը հայտարարել է, որ անկախ հանձնաժողովը հետաքննելու է այս տարվա հունիսի 30-ից մինչև իր ստեղծման օրն ընկած ժամանակահատվածում Եգիպտոսում տեղի ունեցած իրադարձությունները: Հանձնաժողովը բաղկացած է լինելու 5 մարդուց, այն գլխավորում է դատավոր Ֆուադ Ռիյադը: Հանձնաժողովի աշխատանքի առաջին արդյունքները պետք է ի հայտ գան վեց ամիս անց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031