Բաժիններ՝

Օբաման Սոչի մեկնող ամերիկյան պատվիրակությունում երեք միասեռական մարզիկ է ընդգրկել

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հաջորդ տարվա փետրվարին Սոչիի ձմեռային օլիմպիադա մեկնող ամերիկյան պատվիրակության կազմում ընդգրկել է երեք համասեռականների՝ ասելով, որ այդպես ուզում է ընդգծել, որ Ամերիկայում մարդկանց մասին կարծիք կազմելիս հաշվի չեն առնում նրանց սեռական կողմնորոշումը։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Օբամայի որոշումը մարտահրավեր է Ռուսաստանին, քանի որ այդ երկրում ուժի մեջ մտած վիճահարույց որոշ օրենքներ, մասնավորապես, «Անչափահասներին հասցեագրված ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչությունը», իրավապաշտպանների համոզմամբ, համասեռականների նկատմամբ խտրական վերաբերմունք են թելադրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031