2016թ-ին ֆունտ ստեռլինգը պլաստիկե կդառնա
Անգլիայի բանկը հայտարարել է ազգային արժույթը` ֆունտ ստեռլինգը պլաստիկից հատելու մտադրության մասին: The Guardian-ի փոխանցմամբ` այդ շարքում առաջինը կլինի 5 ֆունտ անվանական արժեքով «պլաստիկե դրամը»` Ուինսթոն Չերչիլի պատկերով, որն արդեն ի հայտ կգա 2016թ-ին:
Դրանով կազադարարվի թղթադրամների 320-ամյա պատմության ավարտը, գրում է պարբերականը: Անգլիայի բանկի կառավարիչ Մարկ Քարնին ծագումով կանադացի է, որտեղ արդեն շրջանառության մեջ են պոլիմերային դոլարները:
Քարնին հարցի քննարկումը հանրայնացրել էր այս ամառ` Ազգային բանկը գլխավորելուց հետո: Սակայն, ըստ պարբերականի, բանկի ստորաբաժանումները այդ հարցի շուրջ քննարկումներ են անցկացնում արդեն մի քանի տարի:
Նշվում է, որ պլաստիկե ֆունտ ստեռլինգները պաշտպանության նոր մակարդակ կունենան, ինչը կդժվարացնի դրանց կեղծումը, բացի այդ, դրանք ավելի կայուն կլինեն եւ ուշ դուրս կգան շրջանառությունից: