Բաժիններ՝

52-ամյա քաղաքացին ձերբակալվել է

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի գործընկերների հետ իրականացրած գործողությունների արդյունքում ձերբակալել են Սիսիան քաղաքի 52-ամյա բնակչի։

Նրա վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հոգեմետ 28 հաբ։

Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նրա բնակարանում հայտնաբերվել է ապակե տարա՝ ափիոնի նմանվող զանգվածով։

Հաջորդ օրը զննվել է նաև ավտոմեքենան, որտեղից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ՝ ավելի քան 350 գրամ ափիոնանման զանգվածով։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են, օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս