Թրամփը «կկտրի՞» Լոնդոնի ոտքը, թե՞ կհամաձայնի պայմաններին, որի դիմաց ոտքը «հետ կքաշվի». Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

«Թրամփը Պետական այցով Բրիտանիայում է, որտեղ առաջինն արժանացել է թագավորի շքեղ ընդունելությանը:

Բրիտանական այցը Թրամփի համար կունենա կարևոր, այսպես ասած՝ հանգրվանային նշանակություն: Լոնդոնը նրա «երկրորդ գալստյան» գլխավոր հակառակորդն է, որպես ուլտրալիբերալ-գլոբալիստական արևմուտքի հենակետ:

Թրամփի ճանապարհին այսօր գործնականում ամենուր առաջին հերթին Լոնդոնի ոտքն է:

Թրամփը «կկտրի՞» այդ ոտքը, թե՞ կհամաձայնի պայմաններին, որի դիմաց ոտքը «հետ կքաշվի»:

Այս հարցի պատասխանը մենք իհարկե չենք տեսնի միանգամից: Այն կզգացվի Թրամփի հետագա քաղաքական վարքագծից: Միայն թե պետք է նկատել, որ նրա համար ըստ էության դիլեմա է՝ պայմանավորվել «ոտք դրած» Լոնդոնի՞, թե՞ ձեռք-ձեռքի տված Մոսկվայի-Դելիի ու Պեկինի հետ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930