Բաժիններ՝

Edu Angel Armenia-Թևեր ենք տալիս՝ հասնելու քո կրթական երազանքներին. Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ տրվել է Edu Angel կրթական խորհրդատվական կենտրոնի պաշտոնական մեկնարկը։

«Ես բավականին լուրջ ու դժվարին կրթական ճանապարհ եմ անցել, սովորել եմ աշխարհի մի քանի առաջատար համալսարաններում և այդ ճանապարհին շատ բան եմ սովորել, շատ խնդիրների եմ բախվել, բայցև կարողացել եմ հաղթահարել դրանք: Եվ առ այսօր իմ ստացած կրթությունը ծառայեցնում եմ իմ արժեքներին ու ժողովրդին:

Այս տարիների ընթացքում բազմաթիվ ծանոթ ու անծանոթ երիտասարդների եմ աջակցել իմ անցած ճանապարհն անցնելու, որակյալ կրթություն ստանալու և օգտակար լինելու իրենց հայրենակիցներին և այլ մարդկանց: Տեսել եմ, թե որքան շատ երիտասարդներ են ցանկանում նման կրթություն ստանալ, բայց շատ դեպքերում չեն կողմնորոշվում, թե որտեղից սկսել, ինչպես պատրաստվել, ինչպես դիմել ու կրթաթոշակ գտնել, և այլն, և այլն:

Թեև դաշտում արդեն որոշ կայացած խորհրդատվական կենտրոններ կան, բայց անհրաժեշտությունն ավելի մեծ է և նոր խոսք ասելու կարիքը կա: Ուստի, ես և իմ թիմակիցները որոշել ենք հիմնելու Edu Angel խորհրդատվական կենտրոնը՝ որպես երիտասարդներին աջակցելու բիզնես մոդել:

Հետաքրքրված անձինք կարող են գրանցվել անվճար խորհրդատվության ստորև տրված հղմամբ, իսկ վճարովի ծառայություններով հետաքրքրության առկայության դեպքում՝ մանրամասները կներկայացնենք խորհրդատվության ժամանակ:

Edu Angel Armenia – Թևեր ենք տալիս՝ հասնելու քո կրթական երազանքներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս