
Խոդորկովսկին չի զբաղվի քաղաքականությամբ եւ չի պայքարի ՅՈՒԿՕՍ-ի ակտիվները վերադարձնելու համար

ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին նշել է այն պայմանները, որոնց դեպքում պատրաստ է վերադառնալ Ռուսաստան: The New Times –ին տված հարցազրույցում նման պայմաններից մեկը նա համարել է հետագայում արտերկիր մեկնելու հնարավորության երաշխիքը:
«Օբյեկտիվ տեսանկյունից` ես կվերադառնամ միայն այն դեպքում, երբ համոզված լինեմ, որ կարող եմ դուրս գալ անհրաժեշտության դեպքում: Իմ ընտանեկան ներկա վիճակում դա գլխավոր պայմանն է»,-հայտարարել է նա:
Խոդորկովսկին նաեւ նշել է, որ «չի պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ եւ պայքարել ՅՈՒԿՕՍ-ի ակտիվները վերադարձնելու համար»: Նա ասել է, որ ներում շնորհելու խնդրագրից բացի, նաեւ աձնական նամակ է գրել Վլադիմիր Պուտինին, որտեղ էլ նշել է, որ չի պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ եւ պայքարել ՅՈՒԿՕՍ-ի ակտիվները վերադարձնելու համար:
Նա նաեւ ավելացրել է, որ իր վրա ճնշում չի եղել եւ ոչ ոք չի պահանջել ընդունել իր մեղքը: Հակառակ դեպքում ոչինչ չէր գրի: