«Ինձ համար մի քիչ պրոբլեմատիկ է թվում, որ Հայաստանն ինքնուրույն կարողանա ազատ գոտի ստեղծել Իրանի հետ և օգտագործել, որովհետև իրականում կախվածությունը Ռուսաստանից այն աստիճանի է, որ եթե մենք կարողանայինք ինքնուրույն ստեղծել` գազի պայմանագիրն էլ ինքնուրույն կստեղծեինք, նավթի մասին էլ ինքնուրույն հարցեր կկարգավորեինք: Եթե այդ երկու-երեք կարևորագույն բաները չենք կարողացել անել, բնականաբար, ազատ տնտեսական գոտին ուղղակի ինքնուրույն չենք կարող: Հույս ունենանք, որ եթե կայանա այդ միությունը, գոնե Հայաստանն ինչ-որ օգուտ կունենա՝ հենց որպես կապող օղակ հանդիսանալով նույն Իրանի հետ»:
Հաշեմի Ռաֆսանջանին նույնպես իր թուրքական այցի ժամանակ հրաժարվել էր այցելել Անըթաքաբիր:
Այսօր ոչ իշխանական քառյակը վերջապես հրապարակեց իշխանություններին ուղղված իրենց 12 կետից բաղկացած պահանջ-հայտարարությունը, որում բացակայում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին պահանջը: Հարցին՝ եթե իշխանությունները չիրականացնեն այդ պահանջները՝ քառյակը կպահանջի Ս. Սարգսյանի հրաժարականը, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Մեզ համար տաբու հարցեր, տաբու խնդիրներ չկան: Այս փուլում ԲՀԿ-ն իր երեք գործընկերների հետ միասին նպատակահարմար է գտել այս հարցերի ներկայացումը իշխանությանը, որից հետո մենք միասին ժողովրդի հետ կծրագրենք մեր հետագա քայլերը»:
Այսօր Իսրայելում անցկացվում են նախագահական ընտրություններ:
«Կան մարդիկ, որ անընդհատ գիշեր-ցերեկ մտածում են՝ երբ պետք է ձախողվի այս կառավարությունը, որ երկնքից մի խնձոր ընկնի, մենք բռնենք ու գանք իշխանության: Խնձոր բռնելով իշխանության չեն գալիս: Պատրաստենք՝ իրենց առողջ քննադատություններով մենք զգոն լինենք, պատճառաբանված կլինեն, կարող են սահմանադրական ճանապարհով գալ իշխանության: Առաջարկութուններ են անում, բայց ասում են՝ չենք հավատում: Բա ինչի՞ են ժամանակը վատնում: Անընդհատ հայհոյանքներ, անընդհատ լուտանքներ: Մեզ պետք չի իրենց կարծիքը, մեզ համար կարևոր է, թե ժողովուրդն ինչ կմտածի, որ թերությունները վերացնենք: Անձով այս երկրում հարց չի լուծվում: Մեխանիզմներ են պետք: Մենք ուզում ենք, որ ընդդիմությունը լինի քաղաքական, համախմբված»,- ասաց Վ.Բաղդասարյանը:
Իրանական պատվիրակությունը տվյալ հարցով հաջորդ շաբաթ ժամանելու է Անկարա:
Դիտարկմանը, որ մինչև սեպտեմբեր ժամկետ է տրվել, Վ. Բաղդասարյանը հայտարարեց, որ արդեն քայլերը կատարված են, կառավարությանը հարցապնդում պետք է անեն, որ ժամկետները հստակեցնեն, բայց մինչև սեպտեմբեր արդեն որոշակի արդյունքներ կլինեն. «Մենք նախպայմանների կամ ուլտիմատումների չենք նայում, այլ իրենց առաջարկություներին»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Գարեգին Մելքոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։
Գլազևը վստահություն է հայտնել, որ ողջ Ուկրաինային սպասվում է տնտեսական և բնակչության կենսամակարդակի անկում, մինչդեռ Դոնբասին սպասվում է բարգավաճում:
Պատկերացրեք՝ տեղի է ունենում կառավարության նիստ, որը վարում է նախագահ Սերժ Սարգսյանը: Օրակարգի հարցը շատ ընդհանուր ձևակերպում ունի. «ինչ քայլեր ձեռնարկել, որ երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը փոքր-ինչ բարելավվի, սակայն դա չվնասի գործող իշխանության դիրքերին և շահերին, ինչպես նաև ապահովի իշխանության համախմբումն ընդդիմության հետ»:
Խոսքը գնում է իտալական Elettra և ֆրանսիական Dupuy de Lome նավերի մասին:
Սակայն մենք առնվազն իրավասու ենք կանգնեցնել բնակչության ցեղասպանությունը:
ԱՄՆ-ը որևէ միջոց չի հատկացրել «Մայդանի» համար
Քառյակը արձանագրում է, որ համատեղ նախաձեռնությունները, հանրային միջոցառումները արդեն իսկ արդյունքներ են տվել: Ազգային Ժողովը իշխանության և ընդդիմության միջև հանրային ու քաղաքական լուրջ քննարկումների հարթակ է դարձել: Էական քայլեր են կատարվել կենսաթոշակների մասին օրենքում պարտադիր բաղադրիչի վերացման ուղղությամբ: Արդյունավորվել են նախկին կառավարությանը անվստահություն հայտնելուն ողղված համատեղ ջանքերը:
Ղազախաստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ռեպլիկը, որն ուղղված էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և այդպես էլ անպատասխան մնաց, Դ. հակոբյանը նմանեցրեց Քիփլինգի հայտնի ստեղծագործության հերոսներից մեկի` Շերխանի խոսքին` «Закон джунгли гласит – каждый отвечает за себя»: Այսինքն` Նազարբաևն ասել է` Ղարաբաղը իր համար է պատասխանում, Հայաստանի Հանրապետությունը` իր:
Այս մասին նշված է Boston Consulting Group (BСG) ընկերության հրապարակած Global Wealth 2014 զեկույցում:
Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը հաստատել է այդ փաստը:
Հայաստանը կարիք ունի փոփոխության` կառավարությունը պետք է փոխվի, իշխանությունը պետք է ավելի բաց դառնա։ Պետք է հաշվի առնվեն ոչ միայն առանձին մասնավոր բիզնեսների շահերը, այլ ողջ ժողովրդի։ Նաև ընդդիմությունը Հայաստանում անորոշ վիճակում է։ Նորից կրկնեմ` Հայաստանի գլխավոր խնդիրը մոնոպոլիաներն են։
Ոչ իշխանական ուժերը նաև կոչ են անուն իշխանություններին չստորագրել որևէ միջազգային պայմանագիր կամ փաստաթուղթ, որով կխաթարվի ՀՀ-ի և ԼՂ-ի միջև հաստատված հարաբերությունների ներկա համակարգը, այդ թվում՝ տնտեսական մասով:
«Բավական է ընթերցել իմ պատասխանները լրագրողներին համոզվելու համար, որ ես բանավիճում եմ Ադրբեջանի նախագահի, այլ ոչ թե Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի հետ»,- news.am-ի փոխանցմամբ՝ այսպես է արձագանքել Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հայտարարությանը:
Համապատասխան որոշումը հրապարակվել է Պաշտոնաթերթում:
Ֆորմալ առումով Սերժ Սարգսյանը կարող է նաև 2018 թվականից հետո իշխանություն չունենալ, բայց նրանը կլինի այն կուսակցությունը, որ կունենա իշխանություն: Ժողովրդավարական փաթեթավորմամբ, սակայն գործնականում` անձի պատկանող իշխանություն:
Գիրքը պատմում է Քլինթոնի կյանքում ու քաղաքական կարիերայի ժամանակ նրա ընդունած բարդ որոշումների մասին:
Երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք իր և իր ընտանիքի «գծատեր» լինելու մասին: Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների, Սահակյաններին է պատկանում «Արդինի ստուդիա» ՍՊԸ-ն, որը սպասարկում է 57 համարի երթուղին:
Միջոցառման կազմակերպվել է է ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ, «Ռուսական Գրքի Տուն» մշակութային կենտրոնների և Ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոնների ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանի նախաձեռնությամբ:
«Ամեն ինչ պայմանավորված էր լիսկայական ընտրություններով, որով ամեն ինչ ասված է: Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ Լիսկան ՀՀ-ում ընտրակեղծարարության վարժապետն է՝ սկսած 1994 թվականից, որի առաջին թիրախը եղել եմ ես: Սա համարել հաղթանակ, ես չէի կարող այդ բառն օգտագործել»:
Վրաստանում ՏԻՄ ընտրություններն անցկացվելու են հունիսի 15-ին:
Նախ՝ փաստենք, որ «ընդհանուր պետության» տարբերակը փուլային էր՝ հակառակ Քոչարյանի պնդումների, թե իր համար ընդունելի է փաթեթային լուծում, և այն ամրագրում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ի տարբերության 1997թ. փուլային տարբերակի, որտեղ դա չէր արվում, իսկ ԼՂ կարգավիճակի սահմանման հարցում՝ 1997թ. փաթեթայինի համեմատ թուլացնում է ԼՂ փաստացի անկախությանը վերաբերող դրույթները։
Հովիկ Աբրահամյանի փեսայի` Վահան Մամիկոնյանի ազատվելուց հետո այստեղ նշանակվել է Արամ Հովհաննիսյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Ոստիկանության Արմավիրի բաժնի պետի պաշտոնը:
Ես չեմ հասկանում հարցադրման տրամաբանությունը: ՀՀ նախագահը պարզ հայտարարել է, որ կառավարման կիսանախագահական ձևի պահպանման դեպքում ինքը չի առաջադրվի որպես նախագահ և խորհրդարանական կառավարմանն անցնելու դեպքում՝ որպես վարչապետ: Եվ քաղաքական առումով ետնահանջի հնարավորություն ես չեմ տեսնում: