
Թուրքիան «Բոկո Հարամ» խմբավորմանը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների թվում

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան «Բոկո Հարամ» արմատական իսլամական խմբավորմանը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների թվում: Համապատասխան որոշումը հրապարակվել է Պաշտոնաթերթում:
Նիգերիայի իշխանությունների խնդրանքով՝ ՄԱԿ ԱԽ-ն այս տարվա մայիսի 22-ին «Բոկո Հարամը» ներառեց ահաբեկչական կազմակերպությունների թվում: Դրանից հետո «Բոկո Հարամին» ահաբեկչական էր ճանաչել ԵՄ-ը: Հունիսի 3-ին Թուրքիան պաշտոնապես ահաբեկչական կազմակերպությունների թվում ներառել է Սիրիայի տարածքում գործող «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորմանը: