Վ. Բաղդասարյանը՝ քառյակի պահանջների մասին. Շատ առողջ առաջարկություններ են արվել, գալիս է այն կոնստրուկտիվ ընդդիմությունը, որ մենք ուզում էինք

«Ես շատ ուրախ եմ, որ վերջապես շատ առողջ առաջարկներ են արել և ես չէի կասկածում, որ առաջարկությունները կլինեն այն կոնտեքստում, որ քննարկման առարկա կդառնան: Բոլոր կետերը մենք արդեն ներկայացրել ենք մեր ծրագրերում: Ես չեմ ասում, որ նրանց բոլոր պահանջները կբավարարենք, բայց պետք է վերանայենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով քառյակի հրապարակած 12-կետից բաղկացած պահանջները:

Անդրադառնալով առանձին կետերին՝ Վ. Բաղդասարյանը նշեց, որ պարտադիր կուտակայինի մասով արդեն իսկ լուրջ գործընթաց է գնում ու բավականին առաջընթաց կա, մյուս ուժերի հետ բանակցությունների արդյունքում եկել են եզրահանգման, որ կա վերանայման խնդիր և առիթ կունենանք բոլորը քննարկելու: Լուսանկրահանող սարքեր և կարմիր գծերի հարցով, ըստ Բաղդասարյանի, լսումներ են կազմակերպվել, երկրորդ անգամ պետք է ուսումնասիրվի հարցը, հարցն օրակարգային է:

Բաղդասարյանը նշեց, որ շրջանառության հարկի հարցը իրենք են կառավարության ծրագրում ընդգրկել, որ պետք է վերանայնվի, և իրենց առաջարկություններն ավելի լավն են:

«Շատ առողջ առաջարկություններ են արվել ընդդիմության կողմից և ես շատ ուրախ եմ, որ գալիս է այն կոնստրուկտիվ ընդդիմությունը, որ մենք ուզում էինք, որոնց հետ կարողանանք հացեր քննարկել ու լուծել: Այնպիսի հարցեր են բարձրացված, որ շատ պրատիկ են և որոնք քննարկման առարկա պետք է դառնան կամ արդեն դարձել են»,- ասաց Բաղդասարյանը:

Կարդացեք նաև

Դիտարկմանը, որ մինչև սեպտեմբեր ժամկետ է տրվել, Վ. Բաղդասարյանը հայտարարեց, որ արդեն քայլերը կատարված են, կառավարությանը հարցապնդում պետք է անեն, որ ժամկետները հստակեցնեն, բայց մինչև սեպտեմբեր արդեն որոշակի արդյունքներ կլինեն. «Մենք նախպայմանների կամ ուլտիմատումների չենք նայում, այլ իրենց առաջարկություներին»:

Բաղդասարյանը դեմ արտահայտվեց, որ առանց պատասխանատվության՝ ընդդիմությանը վերահսկողական ֆունկցիաներ տրվեն: Ըստ նրա՝ երբ ընդդիմությունը կլինի քաղաքական, կարող են նաև վերհսկողական ֆունկցիաներին անդրադանալ:

«Որևէ մեկ անգամ չի լինի, որ ՀՀ-ն կնքի այնպիսի պայմանագրեր, որ կարող է խաթարել կամ վնասել ՀՀ և ԼՂ հարաբերությունները: Կգա ժամանակը և կտեսնեք, որ ՀՀ ամենակարևոր խնդիրը ԼՂ խնդիրն է, ցանկացած պայմանների դեպքում»,- հայտարարեց Վ.Բաղդասարյանը:

Տեսանյութեր

Լրահոս