«Իսկ երեք նախկին նախագահներին բանավեճի «հրավիրող» Նիկոլ Փաշինյանը չի՞ մեկնելու Նյու Յորք՝ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի հերթական նստաշրջանի առիթով»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

«Իսկ երեք նախկին նախագահներին հերթական անգամ բանավեճի «հրավիրող» Նիկոլ Փաշինյանը չի՞ մեկնելու Նյու Յորք՝ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի հերթական նստաշրջանի առիթով: Համենայն դեպս առայժմ չկա այդ մասին խոսակցություն: Ավելին, արդեն տարածվեց տեղեկություն, որ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն է Նյու Յորքում, որտեղ կմասնակցի Կոնկորդիա գագաթնաժողովին: Այդ մասին, ընդ որում, Հայաստանի հանրությունը տեղեկացել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի գրառումից: Շատ հետաքրքիր է, մտնում ես ՀՀ նախագահի պաշտոնական կայք, այնտեղ վերջին նորությունը Խաչատուրյանի ուղերձն է ՀՀ Անկախության տոնի առիթով, համենայն դեպս սեպտեմբերի 22-ի գիշերը 22.44-ի դրությամբ:

Մինչդեռ կեսօրին ՀՀ դեսպանը հրապարակում է լուսանկար, որտեղ Խաչատուրյանը Նյու Յորքում է, ինչ որ զբոսանավի վրա, որով զբոսնում են Կոնկորդիա գագաթնաժողովի մասնակիցները»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930