
Դավաճանները նեղվու՞մ են հանցագործ լինելուց․ Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հակահայերի այս ոհմակը, որոնց պարագլուխ Նիկոլ Անհողը 2019 թ֊ի օգոստոսի 6֊ին Ստեփանակերտի Վերածննդի հրսպարակում ճղճղալով «Արցախը Հայաստան է և վերջ» դիտավորյալ քանդեց Մինսկի խմբի բանակցային գործընթացը և լեգիտիմացրեց Ադրբեջանի հետագա ագրեսիան Արցախի դեմ և, ի դեպ, որի մասին ես, օրինակ` գրել եմ դեռ 2019 թ֊ի օգոդտոսի 6֊ի դրա ելույթից րոպեներ անց ու որի մասին գրել և խոսել են շատ շատերը հիմա նոր` Տեր֊Պետրոսյանի գրառումից հետո են «հիշել» դա և ջղաձգվում են մյուս նախագահների հասցեին ևս բարբաջելով…
Սրանք սեփական թիմի և դրա առաջնորդի դավաճանության բարձրաձայնումը փորձում են ներկայացնել, թե բա «ցուցմունք են տալիս Հայասստանի գործող ղեկավարի դեմ»…
Լո՞ւրջ ես ասում այ՜ ողորմելի… Այսինքն տիրոջդ դիտավորյալ արված հանցագործությունը` դավաճանությունը պետք է չբարձրաձայնեն, քանի որ նա գործող ղեկավա՞ր է… Հանցագործոըթյուն գործած յուրաքանչյուր ոք պետք է պատժվի, այլ ոչ թե թաքնվի պաշտոնի հետևում…
Արայիկ ես, ի՜նչ ես, այ չմարդ միայն անասունը չի հասկանում, որ երբ դու բանակցում ես ու այդ ընթացքում անում ես քայլեր, որոնք քանդում են ողջ բանակցային գործընթացը, ապա դու դրանով մեծ շանս ես տալիս հակառակ կամ թշնամի կողմին անել լեգիտիմացված ագրեսիվ քայլեր ու մնալ անպատիժ…Ավելին` նաև մնալ մենակ ինչպես մնաց մենակ Հայաստանը…
Արայիկ ես, ի՜նչ ես, այ վախկոտ, արցախյան վերջին պատերազմը ԴԻՏԱՎՈՐՅԱԼ սանձազերծել է հենց ՆիկոլԴ ու ավելին, պատերազմի ժամանակ, արդեն չորրորդ օրը իմանալով, որ մենք պարտվում ենք, չի կանգնեցրել այն, իսկ հետո էլ մի քանի անգամ մերժել է ՌԴ նախագահի զինադադար կնքելու միջնորդությունը…
Արայիկ ես, ի՜նչ ես, անընդհատ` թութակի նման ուրիշներին եք ԱՌԱՆՑ ԱՊԱՑՈՒՅՑ բերելու ինչ֊որ գործակալական ցանցի անդամ լինելու մեջ մեղադրում, որ ձեր գործակալ լինելու մասին չխոսե՞ն…
Ենթադրում եմ, որ, ոտքներցդ գլուխ ուրիշների` հատկապես թուրք֊ադրբեջանական տանդեմի շահերը դպասարկող գործակալներ եք…
Այս դավաճանները հանրությանը ապուշի դեղ են դրել ու հիմար պատճառաբանություններով փորձում են լռեցնել մարդկանց, որ չբարձրաձայնեն իրենց շեֆի հակահայ քայլերը…»։