Բաժիններ՝

Թրամփը համաձայն չէ Պաղեստինի պետությունը ճանաչած երկրների որոշման հետ. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահը հստակորեն հայտարարել է, որ համաձայն չէ Պաղեստինի պետությունը ճանաչած երկրների որոշման հետ։ Ըստ Sky News-ի՝ դրա մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը։

«Նա դրա մասին խոսել է Մեծ Բրիտանիայում՝ կանգնած իր ընկեր վարչապետ Սթարմերի կողքին։ Նա կարծում է, որ դա բնավ չի նպաստում պատանդների ազատ արձակմանը, որը ներկայում Գազայում գլխավոր նպատակն է, և բնավ չի նպաստում այդ հակամարտության դադարեցմանը և այդ պատերազմի ավարտին։

Թրամփն այս քայլը համարում է «պարգև ՀԱՄԱՍ-ի համար»,- նշել է Լևիթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս