Բաժիններ՝

Դոնբասն ունակ է ստեղծել իր բանկային ու իր դրամական համակարգը. Գլազև

Ուկրաինական UNIAN լրատվական գորածակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը Դոնբասին առաջարկել է ստեղծել սեփական արժույթ ու խոստացել է ռուսական վարկեր: Գլազևն այս մասին հայտարարել է Մոսկվայում կազմակերպված «կլոր սեղանի» ժամանակ.

«Դոնբասը հնարավորություն ունի ստեղծելու իր բանկային ու իր դրամական համակարգը: Դոնբասն Ուկրաինայի միակ շրջանն է, որն ունի առևտրային դրական հաշվեկշիռ:

Դոնբասն ունի հիանալի հիմք ՝իր ինքնուրույն ֆինանսական համակարգը ձևավորելու, իր արժույթը թողարկելու համար: Դա կտևի 2-3 ամիս, որի ընթացքում անհրաժեշտ է մեր վարկերով կոլափսից պահապանել հարկային ու ֆինանսական համակարգը: Դա լիովին լուծվող առաջադրանք է»:

Գլազևը վստահություն է հայտնել, որ ողջ Ուկրաինային սպասվում է տնտեսական և բնակչության կենսամակարդակի անկում, մինչդեռ Դոնբասին սպասվում է բարգավաճում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս