ԱՄՆ-ը չի պլանավորել ՀՀՊ համակարգ ծավալել Ուկրաինայում ու Վրաստանում. Վիկտորյա Նուլանդ
Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը բացառում է Ուկրաինայի տարածքում հակահրթիռային պաշտպանության համակարգի (ՀՀՊ) բազաների ծավալումը: Այս մասին այսօր Կիևում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը.
«ԱՄՆ-ը պլաններ չունի ՀՀՊ համակարգ ծավալելու ո՛չ Ուկրաինայում, ո՛չ էլ Վրաստանում, ո՛չ այժմ, ո՛չ էլ ապագայում: ԱՄՆ-ն Ուկրաինային աջակցում է 1991 թվականից:
Ընդհանուր առմամբ Ուկրաինային հատկացվել է 5 միլիարդ դոլար: Դա եղել է տարատեսակ աջակցություն՝ սկսած Չեռնոբիլի աղետի հետևանքները վերացնելուց և վերջացրած տնտեսական խնդիրների լուծմամբ:
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը նույնպիսի ծրագրերով Ռուսաստանին հատկացրել է 18 միլիարդ դոլար՝ ներառյալ միջուկային զենքի չտարածման մասին ծրագրերի համար միջոցները: ԱՄՆ-ը որևէ միջոց չի հատկացրել «Մայդանի» համար»: