Կարլսրուեի վարչական դատարանի կողմից Արցախի հայերի իրավական կարգավիճակի վերաբերյալ ընդունվել է վերջնական վճիռ․ Խաչատուր Մխիթարյան

Փաստաբան, Հայ-գերմանական իրավաբանների միության վարչության անդամ Խաչատուր Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի Արցախցիներ,

Կասելի վարչական դատարանի 2024 թ․ սեպտեմբերի 16-ի երկու նախադեպային վճիռներից հետո, ինչպես նաև Գելզենկիրխենի, Գիսենի, Մյունստերի, Մինդենի, Տրիերի, Համբուրգի, Վյուրցբուրգի և Շլեսվիգի վարչական դատարանների բազմաթիվ հրատապ որոշումներից (Eilbeschlüsse) հետո, այժմ ընդունվել է ևս մեկ վերջնական վճիռ (Urteil)՝ այս անգամ Կարլսրուեի վարչական դատարանի կողմից (19.09.2025)։

Այս վճիռը կրկին հաստատում և առավել ամրապնդում է Գերմանիայի վարչական դատարանների կողմից արդեն իսկ ձևավորված դատական նախադեպային պրակտիկան՝ Արցախի հայերի իրավական կարգավիճակի վերաբերյալ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930