Բաժիններ՝

Հասան Ռոուհանին Թուրքիայում հրաժարվել է այցելել Աթաթուրքի դամբարան

BBC-ի իրանական ծառայության փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Հասան Ռոուհանին հրաժարվել է այցելել Անկարայում գտնվող Աթաթուրքի դամբարան՝ Անըթքաբիր:

Ռոուհանին հունիսի 9-ին պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա, ուր և հանդիպումներ է անցկացրել այդ երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի ու վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ:

Թեև Թուրքիայում հաստատված ավանդական կարգի համաձայն, օտարազգի պաշտոնատար անձինք պետք է այցելեն Թուրքիայի Հանրաապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի դամբարան, սակայն Ռոուհանին հրաժարվել է անել դա:

Ռոուհանիից առաջ Իրանի նախագահը վերջին անգամ Թուրքիա էր այցելել 1996 թվականին: Խոսքը գնում է Հաշեմի Ռաֆսանջանիի մասին, ով նույնպես իր թուրքական այցի ժամանակ հրաժարվել էր այցելել Անըթաքաբիր:

Հիշեցնենք, որ Աթաթուրքի հռչակած վեց սկզբունքներից մեկը լաիցիզմն է, որով իսլամին արգելվել է դուրս գալ մզկիթի դարպասներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս