2018 թվականից հետո Սերժ Սարգսյանը կդառնա՞ Ազգային ժողովի նախագահ. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի զրուցակիցն է արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը:
– Կա տեսակետ, որ սահմանադրական փոփոխություններն իրականում ծառայելու են Սերժ Սարգսյանի իշխանության պահպանմանը:
– ՀՀ նախագահի արած այն հայտարարություններից հետո, որ պառլամենտական կառավարման համակարգին անցնելու դեպքում ինքը չի դառնա վարչապետ, ես չեմ հասկանում, թե սահմանադրական բարեփոխումների արդյունքում ինչպես պետք է այդ իշխանությունը պահպանվի:
– Ս. Սարգսյանը կմնա ՀՀԿ-ի նախագահ և կդառնա ԱԺ նախագահ:
– Դա հետագա զարգացումների խնդիր է, և ի՞նչ կապ ունի սահմանադրական բարեփոխումների տրամաբանության հետ: ԱԺ նախագահ կարող է ընտրվել ցանկացած պատգամավոր:
– Սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է ՀՀ նախագահը, որը նաև իշխող Հանրապետական կուսակցության նախագահն է: Հանձնաժողովում կան ՀՀԿ-ի ևս երկու անդամներ՝ Դավիթ Հարությունյանը և Հրայր Թովմասյանը: Եվ տպավորություն կա, որ այդ փոփոխությունները կատարվում են Ս. Սարգսյանի ու ՀՀԿ-ի համար:
– Հանձնաժողովում ՀՀԿ-ականները մեծամասնություն չեն կազմում:
– Այդ դեպքում հանձնաժողովում ինչո՞ւ որևէ ընդդիմադիր գործիչ չկա:
– Պարտադիր էլ չէ, որ մասնագիտական հանձնաժողովում ընդդիմադիր գործիչ լինի: Ընդդիմադիրների հետ տեղի են ունենում քաղաքական խորհրդակցություններ արդեն մշակված նախագծի վերաբերյալ:
– Այնուամենայնիվ, Դուք բացառո՞ւմ եք, որ Ս. Սարգսյանն իր համար չէ նախաձեռնել սահմանադրական փոփոխությունները:
– Ես չեմ հասկանում հարցադրման տրամաբանությունը: ՀՀ նախագահը պարզ հայտարարել է, որ կառավարման կիսանախագահական ձևի պահպանման դեպքում ինքը չի առաջադրվի որպես նախագահ և խորհրդարանական կառավարմանն անցնելու դեպքում՝ որպես վարչապետ: Եվ քաղաքական առումով ետնահանջի հնարավորություն ես չեմ տեսնում:
– Բայց նա չի էլ ասել, որ որևէ այլ բարձր պաշտոն, օրինակ` ԱԺ նախագահի պաշտոնը չի ստանձնի:
– Իսկ դուք ինչու պետք է բացառեք, որ գործող նախագահը չի կարող հավակնել որևէ այլ պաշտոնի: Ըստ ձեզ` դա տրամաբանակա՞ն կլիներ:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ»-ի այսօրվա համարում: