Բաժիններ՝

Սերգեյ Գլազևն առաջարկել է ուկրաինական բանակի դեմ կիրառել ավիացիա

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Գլազևը Մոսկվայում կազմակերպված «կլոր սեղանի» ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է հարվածի ուկրաինական բանակին, որպեսզի թույլ չտա, որ նա վերականգնվի.

«Ցանկանում եմ հիշեցնել Չերչիլի խոսքերը. «Նա, ով պատերազմի ու ամոթի միջև ընտրում է ամոթը, ստանում է պատերազմ ու ամոթ միաժամանակ»: Սա ժամանակակից պատերազմ է: Դա չի նշանակում, թե մենք պետք է մեր տանկերն ուղղենք դեպի Կիև: Սակայն մենք առնվազն իրավասու ենք կանգնեցնել բնակչության ցեղասպանությունը:

Դրա համար անհրաժեշտ է փակել երկինքը և օգտագործել ռազմական տեխնիկայի ճնշման այն նույն մեխանիզմը, որն ամերիկացիները կիրառել են Լիբիայում. նախ փակել են երկիքնը, ապա օդից գնդակոծել են զրահատեխնիկան, հրետանին, ավիացիան ու դրանով իսկ անընդունակ են դարձրել այն վարչակարգը, որի դեմ պատերազմում էին:

Մենք հնարավորություն ունենք դա անելու, կես տարի անց այլևս չի լինի նման հնարավորություն: Ուկրաինայի իշխանությունները որդեգրել են միլիտարիզացման ու Ռուսաստանի դեմ բնակչության մոբիլիզացման կուրս»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս