
Շ. Քոչարյան. Ես բանավիճում եմ Ադրբեջանի նախագահի, այլ ոչ թե ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի հետ. news.am

«Բավական է ընթերցել իմ պատասխանները լրագրողներին համոզվելու համար, որ ես բանավիճում եմ Ադրբեջանի նախագահի, այլ ոչ թե Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի հետ»,- news.am-ի փոխանցմամբ՝ այսպես է արձագանքել Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ արձագանքելով Շավարշ Քոչարյանի արտահայտություններին «Ազատություն» ռադիոկայանին ասել էր. «Շավարշ Քոչարյանը լուրջ խնդիրներ ունի, ու ոչ միայն հիշողության հետ»: