Բաժիններ՝

Ադրբեջանը փոխել է Թուրքիայում իր ռազմական կցորդին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ փոխվել է Թուրքիայում Ադրբեջանի զինված ուժերի ռազմական կցորդը: Ռազմական աղբյուրների հաղորդմամբ՝ Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդ, գնդապետ Թոֆիգ Գասիմովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Նրան փոխարինել է Ադրբեջանի զինված ուժերի գնդապետ Իլգար Իբրահիմովը: Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը հաստատել է այդ փաստը: Թոֆիգ Գասիմովը Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդ է նշանակվել 2012 թվականին, իսկ մինչ այդ հանդիսացել է Ուկրաինայում Ադրբեջանի ռազմական կցորդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս