Բաժիններ՝

Իրանը Թուրքիայից պահանջել է հետ վերցնել Միջազգային միջնորդ դատարան ներկայացրած հայցը

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Անկարան ու Թեհրանը քննարկելու են Թուրքիային մատակարարվող իրանական գազի գնի հարցը:

Նախարարի խոսքերով՝ իրանական պատվիրակությունը տվյալ հարցով հաջորդ շաբաթ ժամանելու է Անկարա: Յըլդըզն ընդգծել է, որ Իրանը Թուրքիայից պահանջել է հետ վերցնել Միջազգային միջնորդ դատարան ներկայացրած հայցը, ինչն անընդունելի է Անկարայի համար:

Յըլդըզը հավելել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոուգանիի թուրքական այցի ժամանակ իրանական պատվիրակությունն Անկարային առաջարկել է նոր պայմաններ, որոնց համապատասխան՝ կարող է նվազեցվել իրանական գազի գինը, սակայն այդ պայմանները շահավետ չեն Թուրքիայի հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30