Բաժիններ՝

Լեհաստանը զգուշացրել է Ռուսաստանին

Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ի օդային տարածք մտնող ցանկացած թշնամական ինքնաթիռ կամ հրթիռ կխոցվի, և ՆԱՏՕ-ի երկրները թույլ չեն տա, որ իրենց վախեցնեն»։

«Եթե մեկ այլ հրթիռ կամ ինքնաթիռ մտնի մեր օդային տարածք առանց թույլտվության, միտումնավոր կամ սխալմամբ, և խոցվի, և դրա բեկորները ընկնեն ՆԱՏՕ-ի տարածք, խնդրում եմ, մի՛ եկեք այստեղ բողոքելու։ Ձեզ զգուշացրել են»,- ըստ Լեհական ռադիոյի՝ հայտարարել է նախարարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930