
Սերգեյ Լավրովի և Անտոնիու Գուտերեշի հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 25-ին

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 25-ին։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Ենթադրում եմ, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի կեսօրին», – նշել է նա։
Դյուժարիկը հավելել է, որ Գուտերեշը մտադիր է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 9-ին: Ընդհանուր քաղաքականության վերաբերյալ քննարկումներ կանցկացվեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում սեպտեմբերի 23-ից 27-ը կայանալիք բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում, ինչպես նաև սեպտեմբերի 29-ին: Այս ընթացքում նախատեսվում են 193 պատվիրակությունների ելույթներ։